Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի հայերի միության հետևողական աշխատանքը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը․ Արշակ Կարապետյան

Շնորհավորանք Ռուսաստանի հայերի միության 25-ամյակի առթիվ
Հարգելի Արա Արշավիրի, Ռուսաստանի հայերի միության Վարչության և Խորհրդի անդամներ․
Շնորհավորում եմ Ձեզ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։
Սա բավարար ժամանակահատված է կազմակերպության համար՝ դրսևորելու իր կարողությունները, որոնք վկայում են կազմակերպված և կանոնավոր աշխատանքի, ինչպես նաև համախմբվածության մասին։
Դարեր շարունակ, աշխարհի բոլոր անկյուններում, յուրաքանչյուր հայ եղել է մեր ժողովրդի դեսպանը։ Դրա լավագույն ապացույցը Ռուսաստանի հայերի միություն կազմակերպությունն է՝ իր հարուստ պատմությամբ և հզոր մարդկային ներուժով։ Հայկական սփյուռքի ինքնակազմակերպումը օրինակ է շատերի համար։ Մենք պետք է էլ ավելի ամրապնդենք կապերը Հայաստանի և աշխարհում հայկական սփյուռքի օջախների միջև՝ նպաստելով մեր հավաքական կարողությունների զարգացմանը։
25 տարվա ակտիվ և բեղմնավոր գործունեության ընթացքում Ռուսատանի հայերի միությունը վերածվել է հեղինակավոր և պահանջված հասարակական կազմակերպության, որը միավորում է ավելի քան 2,5 միլիոն ռուսաստանաբնակ հայերի: Սրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ շարունակաբար ամրապնդվող հայկական կազմակերպությունը՝ Ռուսաստանի հայերի միությունը, մշտապես ձգտում է լինել համահայկական նախաձեռնությունների առաջամարտիկների շարքում: Տարիների հետևողական աշխատանքի արդյունք է նաև այն, որ այսօր Միությունը դարձել է այն յուրօրինակ հենասյունը, որը կարողացել է իր շուրջը համախմբել Ռուսաստանի հայությանը։ Իսկ մեզ՝ հայերիս, ինքնուրույն, ձեռներեց և վառ անհատականությունների մարդկանց միավորելը հեշտ գործ չէ։
Ձեր ակտիվում առկա են լուրջ հումանիտար, կրթական նախագծեր, Ռուսաստանում ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների ամրապնդման և ներդաշնակեցման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանք:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի հայերի միության հետևողական աշխատանքը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ կազմակերպության 25-ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ բարեկեցություն, նորանոր հաջողություններ, բեղմնավոր աշխատանք՝ ի շահ մեր ժողովրդի և համայն հայության իղձերի իրականացման:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։