Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի հետախուզությունը վերահսկողության տակ է պահում Թուրքիայի դեմ Իսրայելի բոլոր նախկին և հավանական ապագա քայլերը:
«Իսրայելական ագրեսիան չի կարելի անտեսել։ Ներկայումս մեր հետախուզության օգնությամբ մենք, բնականաբար, վերահսկողության տակ ենք պահում բոլոր այն քայլերը, որոնք Իսրայելը ձեռնարկել է ավելի վաղ կամ կարող է անել Թուրքիայի նկատմամբ հետագայում։ Իսրայելը թիրախավորում է ոչ միայն Պաղեստինի և Լիբանանի կայունությունը, որոնց վրա հարձակվում է, այլև փորձում է կրակը տարածել ամբողջ տարածաշրջանում: Մենք այդ ամենի մասին գիտենք և պարապ չենք նստում։ Եվ, իհարկե, մեր կառավարությունը ջանքեր է գործադրում մեր հասարակությանը սպառնացող բոլոր տեսակի ռիսկերը բացահայտելու և վերացնելու ուղղությամբ», — ասել Է Էրդողանը Սերբիայից վերադառնալուց հետո՝ մեկնաբանելով Սիրիայի նկատմամբ Իսրայելի սպառնալիքի մասին հարցը։
Թուրքիայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել բրիտանացի երաժիշտ Ռոջեր Ուոթերսին եւ Հունաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Յանիս Վարուֆակիսին Գազայի հատվածի վերաբերյալ իրենց հնչեցրած դիրքորոշման համար:
«Գազայի ցեղասպանությունը տեղի ունեցավ բոլորի աչքի առաջ և դարձավ մարդկության պատմական խայտառակություններից մեկը։ Մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ օրենքի և դիվանագիտության հիման վրա, որպեսզի Իսրայելին պատասխանատվության ենթարկենք ցեղասպանության համար», — հավելել Է Էրդողանը։