Ավարտվեց «Եվրատեսիլ 2025»-ը, հայաստանը ներկայացնող Պարգը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը: Մրցույթի ավարտից հետո Պարգն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել ու կիսվել իր էմոցիաներով:
«Դե ինչ, վերջացավ Եվրատեսիլը, ես ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար, ձեր ձայների համար:
Նաև նրա համար, որ հիմա գրում ու լավ խոսքեր եք ասում, ես դա շատ գնահատում եմ և շատ երջանիկ եմ այս հնարավորության համար: Դժվար ամիսներ էին, բայց ուրախ ու երջանիկ եմ այս փորձառության համար»: