Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է՝ իրենք «արդար պատերազմ» են մղում Ուկրաինայի դեմ։
Պուտինը հայտարարությունն արել է Մոսկվայի օրվա առթիվ մայրաքաղաքի բնակիչներին հղած իր ուղերձում՝ նրանց շնորհակալություն հայտնելով, որ պատրաստակամ են մարտնչել՝ հանուն հայրենիքի։
«Ռուսաստանն արդար պատերազմ է մղում, և ես ուզում եմ երախտագիտություն հայտնել Մոսկվայի բնակիչներին՝ մեր վարած արդար, իրավացի պատերազմում նրանց ունեցած ներդրման համար, հանուն հայրենիքի մարտնչելու, պայքարելու, աշխատելու նրանց պատրաստակամության համար»,- մասնավորապես, ասել է Պուտինը։