Մելիքյանը չի բացառել Մխիթարյանի վերադարձը հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կփորձի հավաքական վերադարձնել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Մխիթարյանի հետ հաճախ շփվում ենք, այսօր էլ եմ շփվել։ Այո, ես նրա հետ խոսել եմ ու չեմ կարող ասել՝ ինչ։ Բայց հույսով եմ խոսում։ Ինձ թվում է, ես անպայման պետք է մեկնեմ Իտալիա ու իր հետ նստեմ, խոսեմ։ Առայժմ կոնկրետ իր կարծիքը չգիտեմ։ Մենք ընթրիք կանենք, կխոսենք։ Անպայման փորձելու եմ»,- Հանրային հեռուստատեսության եթերում ասել է Եղիշե Մելիքյանը։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 0:5 հաշվով պարտվել է Պորտուգալիային, 2:1 հաշվով հաղթել է Իռլանդիային։ Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվի Հունգարիայի թիմին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։