ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հավանություն չտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծին։ «Սա ինկվիզիցիոն հանձնաժողով կարող է դառնալ, նպատակահարմար չէ»,- ասաց պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ ավելի նպատակահարմար է ստեղծել էթիկայի մշտական հանձնաժողով։
Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս հայտնել էր, որ տևական ժամանակ է աշխատում են ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի վերաբերյալ ամենատարբեր հարցերը:
ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր խոսքում նշեց, որ բազմիցս են եղել այնպիսի դեպքեր, որ պատգամավորները դրսևորել են էթիկայի նորմերը խախտող վարք․ «Մենք որևէ դեպքում չենք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, մեջների կյաժը պարոն Քոչարյանը չի»,- ասաց Ջուլհակյանը։