«Մեղրիից հասել եմ Երևան. միակ քանդված ճանապարհները Երևանում էին. Բոլորդ էլ մեղավոր եք». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեղրիից եկել` հասել եմ Երևան։ Մի 400 կմ։ Գիտե՞ք՝ որտեղ էին ամենաքանդված ճանապարհները։
Չէ, ավելի ճիշտ պետք է ասել. գիտե՞ք՝ որտեղ էին միակ քանդված ճանապարհները։
Դե իհարկե` Երևանում։
Եվ ինձ բոլորովին մեկ է, թե ինչու է այդպես։ Մարզերի ճանապարհներն ավելի վատ եղանակ էլ են տեսել, աղ ու ավազով ավելի ագրեսիվ մշակում էլ են տեսել։
Ու արդեն զզվացրել են Ռոբերտ Քոչարյանի խնամին` իր «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ով, որ պիտի աներ փոսալցումը, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ, որ պետք է տեր կանգներ փոսալցմանը։ Բոլորդ էլ մեղավոր եք»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։