«Մեղադրողներին ասում եմ՝ եթե իրավական մասը շրջանցելու եք, տղամարդկություն ունեցեք՝ բարոյական մասը մի շրջանցեք». Բագրատ Սրբազան

«Այս գործերի մեջ, որոնք կես աչքով եմ կարդացել, կան տեղեր, որտեղ նշվում է, որ խոսում են ինչ-որ մարդիկ, որոնց անուններ են վերագրված, և հանկարծ գալիս է մի տեղ և ասում են՝ չի լսվում: Արդյոք հնարավոր չէ, որ հենց այդ հատվածները կտրել, մաքրել են, խմբագրել են և գրել են՝ չի լսվում»,- Դատական նիստում ասել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը: Նա ընդգծել է, որ ամբողջ գործը համարում է, որ գոյություն չունեցող է, եթե գործի ամբողջ ծավալի՝ գաղտնալսումների գրեթե 30 տոկոսը չի լսվում: «Չլսվող և փորձաքննություն չանցած գաղտնալսումներով ո՞նց եք այս մարդկանց ինչ-որ բան վերագրում՝ ինձ էլ ներառյալ: Դուք եք արել ուրեմն, ով ստեղծել է այս գործը, ինքն էլ արել է. իր տանը նստել է, որոշել է՝ պետք է ձայներ ձայնագրի, սա անի, նա անի և ներկայացնի որպես փաստ»,- նշել է Բագրատ Սրբազանը և, դիմելով մեղադրողներին, ասել. «Մեղադրողներին ասում եմ՝ եթե իրավունքը շրջանցելու եք իրավական մասը, բարոյական մասը տղամարդկություն ունեցեք՝ մի շրջանցեք: Եթե բարոյական մասն եք շրջանցելու, իրավական մասը շրջանցեք: Երկուսից մեկը ընտրեք»:

Ելույթից հետո Դահլիճը ծափահարեց Բագրատ Սրբազանին:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։