Search
Close this search box.

«Մեղադրելու համար անհրաժեշտ ապացույցներ չկային»․ Արթուր Դավթյան

Please enter a valid URL

Լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի պատասխան հարցին՝ «երբ ժամանակին մի շարք մարդիկ ակցիաներ էին անում դատախազության դիմաց, նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացնում, պահանջում էին, որ քրեական վարույթ նախաձեռնվի Փաշինյանի դեմ, սակայն այդպես էլ չեղավ․ հիմա ինչպե՞ս է ստացվում, որ դուք նրա հրաժարականն եք պահանջում», ասաց, որ դրանք տարբեր բաներ են․ «Հանցագործության մեջ որևէ մեկին մեղադրելու համար քրեադատավարական ընթացակարգ է պետք։ Դրա համար անհրաժեշտ են օրենքով նախպատեսված ապացույցներ, հիմքեր, ինչը չկար։ Չկա մի դեպք, իրավիճակ, երբ առկա են եղել նախաքննական, հետաքննական մարմինների կողմից ձեռք բերված բավարար փաստական տվյալներ, և դատախազությունը քրեական հետապնդման հարց չի լուծել, ընդ որում, առանց բացառության, ցանկացածի վերաբերյալ։ Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»։