Մեծավանցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Այսօր՝ օգոստոսի 1-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան վարչական շրջանում:

100-ավոր բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և պահանջում են, որպեսզի Կառավարությունը պատասխանի, թե ինչն է պատճառը, որ գրեթե 1 տարի է՝ սայլը տեղից չի շարժվում, այն դեպքում, երբ անցյալ տարի դեկտեմբերին դարձյալ բողոքի ակցիայի ժամանակ իշխանությունները խոստացան, որ խնդիրը կլուծվի:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին.

«1 տարուց ավելի է, չգիտես ինչու, ոչ մի աշխատանք չի կատարվում: Այն ժամանակ նույնպես բողոքի ակցիա կատարեցինք, փակեցինք ճանապարհը և միայն այն ժամանակվա Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին հավատալով դադարեցրինք բողոքի ակցիաները:

Ա. Ղազարյանը իր խոստումը կատարեց, մի քանի կմ-անոց ճանապարհի դարուփոսը հատուկ տեխնիկաների միջոցով հարթեցվեց, բայց Ղազարյանին մարզպետից տեղափոխեցին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, մեր սպասելիքները հօդս ցնդեցին, հիմա չգիտենք՝ աշխատանքները կկատարվեն, թե ոչ:

Մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները, մինչև խնդիրը չլուծեն»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են համայնքային ոստիկանության և պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր համոզում են բողոքի ակցիայի մասնակիցներին, որ բացեն ճանապարհը:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, SHAMSHYAN com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչների կողմից տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին։ Բնակիչները խնդրում էին, որպեսզի մի քանի կմ-անոց ճանապարհը, որը կապում է մի քանի գյուղեր Տաշիր քաղաքի հետ, վերանորոգեն, վերացնեն մարդաբոյ փոսերը, ինչի պատճառով ամեն օր ավտոմեքենաներ էին ջարդվում, իսկ շատ դեպքերում էլ շտապօգնության ավտոմեքենաները մեծ դժվարությամբ էին հասնում կանչի վայր։ Այդ օրը բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էր այն ժամանակ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ով բնակիչներին խոստացել էր, որ ժամանակավորապես 6-7 կմ-անոց ճանապարհը կբարեկարգեն «գրունտով», ինչի արդյունքում փոսերը կվերանան, իսկ 2025 թվականին Կառավարության օգնությամբ ճանապարհը ամբողջությամբ կվերանորոգեն։

Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Լոռու մարզպետ Ա․ Ղազարյանը խոստմանը հավատարիմ կարճ ժամանակում, 2 օրվա ընթացքում «Ճանապարհ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանի գլխավորությամբ մարդաբոյ փոսերը վերացվել էին ու րթևեկությունը դարձել էր անվտանգ, իսկ գարնանը արդեն հիմնովին ճանապարհը ոչ միայն վերանորոգվելու ու ասֆալտապատվելու էր, այլ տեղադրվելու էին ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ, որոշ հատվածներում էլ երկաթբետոնե արգելապատնեշներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Հալալ ա մեր Լոռու մարզպետին։ Ասեց ու արեց։ Քանի տարի է սին խոստումներ էինք լսում։ Ճիշտն ասած միքիչ թերահավատ էինք, բայց երբ բողոքի ակցիայի ժամանակ մարզպետը անձամբ ժամանեց ու տեղում տեսավ ճանապարհի վիճակը ու խոստացավ, որ կառավարության հետ ամեն ինչ անելու են ի շահ քաղաքացիների ու իրոք այն չուշացավ։ Ժամանակավորապես ճանապարհը կարգի բերվեց ու հավատում ենք, որ 2025 թվականին այն հիմնովին վերանորոգվելու է»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։