Այսօր՝ հուլիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:40-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի նրբանցքներից մեկի տանն արտակարգ իրավիճակ է։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ նշված տան բնակիչ 36-ամյա Անահիտ Ս-ն փորձել է ինքնասպանություն գործել՝ վնասելով իրեն, և այրել է տունը։ Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները կարողացել են տեղի ուժերով մարել կրակը։ Իսկ նշված տնից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել 3 և 5 տարեկան երեխաներ, ովքեր ստացել են վնասվածքներ սուր կտրող-ծակող առարկայից և մարմնի որոշ հատվածներում ունեցել են այրվածքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անահիտ Ս-ն անչափահաս երեխաների մայրն է։