Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղը կիրակի է։ Օկուպացիոն ռեժիմն ակտիվորեն նախապատրաստում է աշխարհական Ստեփան Ասատրյանի անիրավ ձեռամբ հակականոնական ծեսի կատարումը Հովհաննավանքում։ «Ծեսը» առաջին հերթին լինելու է քաղաքական քայլ՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պառակտմանն ու ոչնչացմանը, սակայն զուտ հոգևոր առումով այն լինելու է մեծագույն մեղք և փորձություն։
Այս պայմաններում, որպես մեր Մայր Եկեղեցու զավակ, պարտքս եմ համարում անպայման մեր որևէ եկեղեցում մասնակցելու Սուրբ ու Անմահ Պատարագին, հաղորդվելու Փրկչական մեծագույն խորհրդին։ Հավանաբար, կայցելեմ Մայր Տաճար, որտեղ, հընթացս Պատարագի, կատարվելու է նաև մեր վեց եղբայրների քահանայական ձեռնադրության ու օծման սրբազան կարգ։
Մեր Մայր Եկեղեցու բոլոր զավակներին կոչ եմ անում որևէ եկեղեցում վաղն անպայման մասնակցել Սբ.Պատարագին ու անպայման հաղորդվել՝ խնդրելով ողորմություն Հովհաննավանքում տեղի ունենալիք Աստվածամերժ արարողության համար»։




