Մայր Աթոռում զուգահեռ 2 ժողով է գումարվել. քննարկվում է Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների հարցը. ԶԼՄ

Մայր աթոռում այս պահին զուգահեռ 2 ժողով է ընթանում։ ArmeniaSputnik–ի տվյալներով` մեկը եպիսկոպոսաց ժողովն է, մյուսը` միաբանների։ Քիչ առաջ Մայր աթոռ են եկել Արագածոտնի թեմի հոգևորականները։

Իր հերթին, Aysor.am-ը գրում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել. տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների հարցը։

Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։

Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանդիպման է հրավիորւմ Սրբազան Հայրերին։ Հանդիպումը նույն օրը կայացավ։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։