Այսօր առավոտյան գնդերեցները գնացել են իրենց զորամասեր ու այս որոշումը դրվել է իրենց սեղաններին։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է Երևանի կայազորային հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
«Միակողմանի լուծարվել է կառույցը, Մայր Աթոռի հետ որևէ քննարկում չի եղել։ Թե ինչ ձևաչափով է լինելու ծառայությունն այսուհետ, պարզ չէ, հստակ է, որ հոգևոր առաջնորդությունը լուծարվում է։ Սա հակաեկեղեցական արշավի մի մասն է, որովհետև հոգեւոր առաջնորդությունը կայացած կառույց էր։ Պաշտպանության նախարարությունում բոլորը կփաստեն, թե գնդերեցներն ինչ մեծ օգուտ ու ծառայություն են բերել»,– ասել է Տեր Պսակը։




