Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ժամը 16։00-ին լինելու եմ մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ընկերներիս հետ միասին:
Պառակտում, սադրում, բաժանում` դրանք առաջին քրիստոնյա ազգի, այսինքն՝ մեր մասին չեն:
Համախմբում, համերաշխություն, հավատ․ այս ամենն առաջին քրիստոնյա ազգի մասին է:
Սահմանադրությունը երաշխավորում է մեր Մայր Աթոռի բացառիկ կարգավիճակը, իսկ ցանկացած ոտնձգություն մեղմ ասած հակասահմանադրական է:
Աստված մեզ բոլորիս պահապան»։




