Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել. ԶԼՄ

Aysor.am-ի տեղեկություններով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել։

Մեր տեղեկությունների համաձայն՝ ժողովում այսօր քննության առարկա կդառնա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցը։

Երեկ իշխանական լրատվամիջոցները Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված նամակ էին շրջանառում, որը ստորագրել էին 7 եպիսկոպոսներ։ Նամակով նրանք առաջարկում են, որ Վեհափառ Հայրապետը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ Սրբազանի զբաղեցրած բոլոր պաշտոնները, և նա ապրի Մայր Աթոռից դուրս, այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը:

Հիշեցնենք՝ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր։ Արշակ Սրբազանն արձագանքել էր տարածված տեսանյութերին՝ հայտարարելով. «Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը»։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արշակ Սրբազանն իրեն վերագրվող տեսանյութի գործով ցուցմունք է տվել, Սրբազանը տուժող չի ճանաչվել։

Արշակ Սրբազանի փաստաբա Արսեն Բաբայանը հայտարարել է՝ Արշակ Սրբազանն ասել է, որ տեսանյութի բովանդակությունն իր հետ կապ չունի, հետևաբար, այդտեղ առկա չէ անձնական կյանքի գաղտնիության խախտում։ Սրբազանն ասել է, որ տուժել է այլ արարքից՝ իր և եկեղեցու նկատմամբ թշնամանք և ատելություն տարածելուց։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։