Մատվիենկոն սուրճի բաժակ է նվիրել Ալեն Սիմոնյանին. Factor

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից թանկարժեք նվեր է ստացել։ Այս մասին գրում է Factor.am-ը: Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի» Մատվիենկոն Սիմոնյանին սուրժի բաժակ է նվիրել` իր տակդիրով։ Նվերի արժեքը կազմել է 120 հազար դրամ։ Նշվում է, որ նվերի գնահատումն իրականացվել է ռուս գործընկերների կողմից փոխանցված տեղեկատվության հիման վրա։

Նշենք, որ ռուս պաշտոնյայի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 5-ից 6-ը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում։

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։