Մասսայական հարձակում ՌԴ-ի վրա

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր շուրջ 100 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 26-ի ժամը 20.00-ից մինչև մայիսի 27-ի ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 99 ուկրաինական ԱԹՍ, 56–ը՝ Բելգորոդի մարզի տարածքում, 25–ը` Վորոնեժի, 7–ը՝ Վլադիմիրի, 5-ը` Կալուգայի, 4-ը` Տուլայի, մեկական ԱԹՍ` Ռոստովի և Լիպեցկի մարզերի տարածքներում», — ասված է հաղորդագրության մեջ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։