Մասկի որդու՝ քիթը քչփորելու պատճառով Թրամփը փոխել է օվալաձև գրասենյակի ավելի քան 60 տարվա աշխատասեղանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է Օվալաձև աշխատասենյակի գրասեղանը մի քանի օր անց այն բանից հետո, երբ հրապարակված կադրերում երևացել է, որ Իլոն Մասկի որդին՝ 4-ամյա Իքսը, քիթը քչփորելիս քսել է մատը սեղանի վրա, գրում է The New York Post-ը։

Անցյալ շաբաթ ամերիկյան հեռուստաալիքներով ցուցադրվել է այն պահը, երբ Իլոն Մասկի 4-ամյա որդին, մատը քսել է սեղանին ուղիղ եթերում։

Այդ ժամանակ նրա հայրը և Թրամփը պատասխանում էին Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքի վերաբերյալ լրագրողների հարցերին: Մասկի 12 երեխաներից Իքսը, որի ամբողջական անունը Իքս Էշ Էյր (X Æ A-12) է, եթերում հուզվում էր, մրմնջում ինչ-որ բան, քիթը քչփորում ու թափառում գրասենյակում, ծամածռվում տեսախցիկների առաջ:

Սպիտակ տունը վստահեցրել է հանրությանը, որ սեղանի փոխարինումը մշտական փոփոխություն չէ։

Հայտնի գրասեղանը, որը հայտնվել է Օվալաձև աշխատասենյակում նախագահ Ջոն Քենեդիի օրոք 1961 թվականին, ուղարկվել է վերանորոգման և մաքրման։ Այն կառուցվել է բրիտանական HMS Resolute արկտիկական հետախուզական նավի բեկորից և 1880 թվականին Վիկտորիա թագուհին նվիրել է նախագահ Ռադերֆորդ Հեյսին:

Թրամփն այժմ ստորագրում է փաստաթղթերը C&O սեղանի շուրջ, որոնք, ի թիվս այլոց, օգտագործել է Ջորջ Բուշը: C&O-ն կրճատված հապավում է Chesapeake-ի և Ohio Railway-ի համատեղ արտադրանքից։ 1975 թվականին այն օգտագործվել է Օվալաձև գրասենյակում, իսկ 1987 թվականին GSX երկաթուղին այն նվիրել է Սպիտակ տանը։

Հայտնի է, որ Թրամփը ծայրահեղ անհանդուրժող է միկրոբների և կեղտի նկատմամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Օվալաձև գրասենյակում հանդիպման էր գնացել որդու հետ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։