Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլի քավոր մարզպետն ու մարզպետարանի պաշտոնյաներն ավելի շատ պարգևավճար են ստացել, քան մարզի 446 կարիքավորները։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ մայիսի 16-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պետբյուջեից որքա՞ն պարգևավճար են ստացել, որքա՞ն ֆինանսական օգնություն է տրամադրվել մարզի կարիքավորներին, քաղաքացիներից դրամական աջակցության որքա՞ն դիմում է ստացվել, դրանցից որքա՞նը՝ բավարարվել։ Մարզպետարանից պատասխանել են․ «Մայիսի 16-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 25 817.4 հազար դրամ պարգևավճարներ: 2025 թվականի մայիսի 16-ի դրությամբ մարզպետի աշխատակազմում ստացվել է քաղաքացիներից ֆինանսական աջակցության 547 դիմում, դրական լուծում է տրվել 446-ին, ընդհանուր հատկացվել է 22 մլն 244 հազար դրամ ֆինանսական աջակցություն»։ Աշխատանքային ի՞նչ ձեռքբերումների, հաջողությունների համար են Նիկոլ Փաշինյանի ամուսնության քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետարանի պաշտոնյաները ավելի քան 13,6 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետբյուջեից ճոխ պարգևատրվում, հայտնի չէ։ Երևի Կիրանցի ավելի քան 15 հեկտար հողերը Ադրբեջանին հանձնելու համար»: