Մեր բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ «մարտունակ բանակ» հասկացությունը վերափոխենք ու վերաձևակերպենք «պաշտպանունակ բանակ»-ով, որովհետև, երբ ասվում է մարտունակ բանակ, չի տեղորոշվում՝ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է, որ ընդգծենք այս կոնտեքստը՝ Հայաստանի բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն՝ պետք է ի վիճակի լինի պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ միջազգային օրենքներով՝ յուրաքանչյուր պետության պարտավորությունն է ապահովոլ սեփական քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ հնարավոր արտաքին միջամտություններից։




