«Մարտուն Գրիգորյանը նստած սպասում է, որ ՔՊ-ն առաջարկի իրեն դառնալ Գյումրու քաղաքապետ»․ Հովիկ Աղազարյան

«Մարտուն Գրիգորյանը նստած սպասում է բարձրաստիճան որևէ ՔՊ-ական պաշտոնյայի զանգին, որ պետք է իրեն առաջարկեն, որպեսզի դառնա Գյումրու քաղաքապետ։ Դա ակնհայտ է»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում, հայտարարություն կաներ։ Աղազարյանի համոզմամբ՝ ՔՊ-ն այդքան մտքի թռիչք չի ունենա, որպեսզի գնա այդ քայլին, «որովհետև այդ դեպքում էլ կասեն՝ բա որ ասում էինք Նիկոլը Սերժի մարդն ա»։

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուներ Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին: Բոլորն այժմ սպասում են Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։