Երևան քաղաքում՝
Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-21-ին սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում՝
Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։
Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-19- ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։





