«Մի քանի ամիս առաջ բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր կային, որ վարժական հավաքից հետո, ասում էին՝ 42 հազար պահելու ենք ֆորմի համար: Ահազանգն եղավ, հարցը ոնց որ կարգավորվեց»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Հիմա էլ ֆորմեն որ տալիս են, ասում են՝ աչքի լույսի պես 3 տարի պետք է կպահես»,- հավելեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ քննարկվում է ՀՀ ՔՕ փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող ՔՕ 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, ՌՈ գործունեությունը և այլն: