Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել է

«Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցկայքի իր էջում հայտնել է՝ վիրահատությունից հետո իր առողջական վիճակի մասին։ Նա գրել է, որ վիրահատական միջամտությունը բարեհաջող է անցել. «Մի քանի ժամ առաջ դուրս եմ եկել անզգայացումից և արդեն նույնիսկ շոկոլադ եմ ուտում։ Դեռ դանդաղ ու անհարթ եմ գրում, կներեք։ Շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացել և աղոթել են ինձ համար։ Ես ձեզ նույնպես շատ եմ սիրում և համբուրում եմ… Հետագան՝ Աստծո ձեռքերում է։ Նրան և կապավինեմ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարգարիտա Սիմոնյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել. անհրաժեշտ է կրծքագեղձի վիրահատություն:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։