Search
Close this search box.

Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց. Բադասյան

Մարգարայի անցակետն արդեն պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Իսկ թե երբվանից է սպասարկելու, Բադասյանը նշեց, թե ինքը չգիտի, պետք է քաղաքական որոշում լինի:

Դիտարկմանը՝ 1մլրդ դրամ տրամադրվեց մաքսակետը կառուցելու համար, իսկ Թուրքիայի կողմից որևէ քայլ չի արվում, Բադասյանն արձագանքեց. «Կետն այսպես, թե այնպես պետք է կառուցվեր, կառուցվել է: Եղել է նախնական պայմանավորվածություն դրա շրջանակներում, մենք աշխատել ենք, կետը պատրաստի վիճակի ենք բերել, հիմա երբ քաղաքական որոշումը կլինի, պատրաստ կլինենք սպասարկելու»:

Հարցին էլ՝ թուրքական կողմից աշխատանքներ արվում են, թե ոչ, նա ասաց. «Ոչ, նման տեղեկություն չունեմ: Միգուցե իրենց կետը կարիք չունի լրացուցիչ աշխատանքների, չեմ կարող ասել»: