Search
Close this search box.

Մարդիկ ավտոբուսներում, ինչպես կարտոֆիլը՝ պարկերում․ Ավինյանն ու Փաշինյանը չեն տեսնում Երևանի տրանսպորտում տիրող վատ վիճակը

Նիկոլ Փաշինյանը ու մյուս մեծ պաշտոնյաները իրենց շքեղ<<պադատավատներից>> չեն տեսնում Երևանի քաղաքային տրանսպորտի վատ վիճակը

Լինում է սուտ,և լկտի սուտ։ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ասածը լկտի սուտ է։ Երևանի քաղաքապետարանում ընթացող խորհրդակցության ժամանակ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ հանրային տրանսպորտի վճարման նոր համակարգի ներդրման շնորհիվ շաբաթ և կիրակի օրերին հասույթը 5 և 4 մլն դրամով ավելացել է, և հավելել է․
«Այն պատկերը, որն այս երեք օրվա մեջ տեսնում ենք, հուշում է, որ մեր հաղորդագրությունները քաղաքացիներն ըմբռնել են և կողմ են բարեփոխումներին»։

Պիկ ժամերին Երևանի ավտոբուսներում գերխցկված վիճակ է,մարդիկ ավտոբուսներում, ինչպես կարտոֆիլը՝ պարկերում։ Քաղաքապետարանի <<բարեփոխումները>> անտանելի են դարձրել քաղաքացիների վիճակը, 100 դրամանոց մետաղադրամը անօրինական կերպով դարձրել են ավտոբուսներով երթևեկի համար միակ վճարային միջոցը։ Պարբերաբար հեծանվային շոուներ անող Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը իրենց շքեղ ծառայողական ավտոներից չեն տեսնում Երևանի հասարակական տրանսպորտում տիրող վատ վիճակը։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից