«Մաքսանենգության համար ձերբակալվել են բարձրաստիճան 4 զինվորականներ»․ Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրեր առաջ խոսել էի Մեղրիում բացահայտված խոշոր մաքսանենգության մասին և առաջարկել երկրի թիվ մեկ սատանիստին պարզաբանել, թե ովքեր են կանգնած դրա հետևում, սակայն նա ինչպես միշտ բուն գործով զբաղվելու փոխարեն, գերադասում է բամբասանքներ տարածելը և շանտաժներ իրականացնելը։
Այսպես, ըստ տեղեկությունների մոտ 7 ամիս գործել է մաքսանենգությամբ զբաղվող շղթա, ովքեր Իրանից Հայաստան են ներկրել ծխախոտի մեծաքանակ արտադրանք, ըստ լուրերի մաքսանենգության համար օգտագործել են ՀՀ ՊՆ գույքը, մեքենաները։
2025թ. մայիսի 30 և 31-ին ռուս սահմանապահների համառ պնդումներից հետո ՀՀ ԱԱԾ-ի հետ Սյունիքի մարզի Կարճեվանի հատվածում կանգնեցրել են ՀՀ ՊՆ պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար, որտեղ հայտնաբերվել է 130000 տուփ ապօրինի ծագմամբ ծխախոտ, միայն այս դեպքով բյուջեին պատճառվել է մոտ քառասուն մլն. դրամի վնաս։
Ձերբակալված են 4 բարձրաստիճան զինվորականներ։
Ըստ նույն աղբյուրի կազմակերպված հանցավորությունը հովանավորել է ՊՆ նախարարը, հենց նաև այդ հանգամանքով է պայմանավորված ՀՀ իշխանությունների լռությունը։
Կարծում եմ ակնհայտ է, թե ինչու ՀՀ կառավարիչները Զվարթնոցից, Մեղրիից և Մարգարայից հապշտապ հեռացրեցին ռուս սահմանապահներին։
Ինչևէ, շատ կուզենայի լուրը հերքվեր, և ոչ մի դեպքում հայկական բանակը ներգրավված չլիներ ապօրինի գործողությունների մեջ, և զբաղված լիներ միմիայն մեր հայրենիքի պաշտպանությամբ»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։