«Մանրամասներ են հայտնի դարձել ամերիկյան կողմի առաջարկներից»․ Նարեկ Գալստյան

Քաղաքագետ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «24Նյուզ»-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել Երևանի ժամանակով ուրբաթ ուշ երեկոյան Վաշինգթոնում սպասվող հանդիպման ժամանակ ամերիկյան կողմի առաջարկություններից։ Ելնելով այդ տեղեկություններից՝ մեր խմբագրությունը հրապարակային հարցեր է ուղղում ՀՀ իշխանություններին։

1. Արդյո՞ք ամերիկյան կողմը Հայաստանին առաջարկում է, որ Մեղրիով ձգվող 42 կմ-ոց ճանապարհին կանգնեն ամերիկյան մասնավոր պահնորդական ծառայության ծառայողներ՝ թվով 1000 մարդ։ Արդյո՞ք ընկերության ընտրության համար հայտարարվելու է տենդեր։ Արդյո՞ք այդ պահնորդներն իրավունք են ունենալու զինված լինել հրաձգային զենքերով ու թեթև զրահապատ մեքենաներով։

2. Արդյո՞ք ադրբեջանական կողմն իր բեռներն ուղարկելուց հայկական մաքսային ծառայության աշխատակիցների չի հանդիպելու։

3. Արդյո՞ք ճանապարհը ստանալու է «Թրամփի կամուրջ» անվանումը, իսկ պայմանագիրը ստորագրվելու է 99 տարով։

4. Արդյո՞ք պայմանագիրը կարող է խզվել դրա մասնակից երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի համատեղ համաձայնության պարագայում։ Արդյո՞ք պայմանագրի կատարման հետևող է նշանակվելու է ԱՄՆ փոխնախագահը։ Արդյո՞ք վեճերի առկայության պարագայում հարցը գնալու է ԱՄՆ Դելավեր նահանգի արբիտրաժային դատարան։

5. Արդյո՞ք արտապատվիրակված այս կոմունիկացիայից ստացած շահույթի 40%-ը գնալու է ԱՄՆ-ին, 30%-ը՝ Ադրբեջանին և ևս 30%ը՝ Հայաստանին։ Արդյո՞ք հայտարարվելու է, թե շահույթի 10%-ը (դեռ հասկանալի չէ, հայկական կողմի մասնաբաժնից, թե՝ ընդհանուր) ներդրվելու է Մեղրի համայնքում, որի մոտով էլ, ըստ էության, անցնելու է կոմունիկացիան։

6. Արդյո՞ք ամերիկյան կողմը հայտարարելու, թե Հայաստանում ներդրումներ է անելու ՏՏ և արհեստական բանականության ոլորտներում։

7. Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն առաջարկելու են Դոնալդ Թրամփին շնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։