Մանրամասներ՝ ՌԴ դեսպան Կոպիրկինի և վարորդի առողջական վիճակից

Դեսպան Կոպիրկինը և վարորդը ստացել են թեթև վնասվածքներ։ Անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի էր ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց։ Վթարի պատճառը եղել էր ճանապարհի մերկասառույցը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։