Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի դասասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցի 1-ին հարկում գտնվող փայտագործության դասասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։24-ին։ Այրվել է կուտակած փայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել է 12 պատուհան (մոտ 6 քմ)։