Մանրամասներ՝ Արարատի համայնքապետարանի ձերբшկшլություններից

«24 նյուզ»-ի տեղեկություններով, Արարատի քաղաքապետի տեղակալի և համայնքապետարանի վարչություններից մեկի պետի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվականին փոխանցել են, որ երեկ մի շարք անձինք ձերբակալվել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում, այդ թվում` Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյա։

Ըստ տեղեկությունների, երեկ հարցաքննվել են մի շարք աշխատակիցներ, որոնք հարցաքննությունից հետո բաց են թողնվել։ Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը համայնքապետի առաջին տեղակալն է՝ Արսեն Հակոբյանը։ Մեզ հայտնեցին, որ Արարատի համայնքապետարանում աշխատակիցները սպասում են, որ ամեն րոպե իրենց էլ կհրավիրեն Հակակոռուպցիոն կոմիտե, քանի որ այնտեղ մեկը մյուսին բարեկամ է, խնամի կամ ծանոթ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։