Մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ. Միքայել Սրբազանը՝ երդմնակալությանը մասնակցելու մասին

Այն լուծը, որ Վարդան Ղուկասյանը քաշելու է, շատ ծանր է եւ պարտավորեցնող: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Գյումրիի քաղաքապետի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Ես 20 տարի չեմ մասնակցել քաղաքապետի երդմնակալության արարողության: Երբ ինձ հրավիրել են մասնակցել այս երդմնակալության արարողությանը, ոչ մի պայման չեմ քաշել եւ եկել եմ, որովհետեւ այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, թե ով է ավելի կարեւոր այս քաղաքում, այդ հարցի ժամանակը չէ: Շիրակի թեմի առաջնորդն իր տեղում է կարեւոր, քաղաքապետն իր տեղում: Մենք պատրաստ ենք լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը պետք է»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Միքայել Սրբազանի խոսքով՝ ինքը կարող էր պատճառաբանել, որ Ավագ շաբաթ է եւ չմասնակցեր հրապարակային միջոցառման, սակայն, հատուկ իրավիճակ է եւ ավելի լավ է ներկայության մասին խոսեն, ոչ թե բացակայության. «Էս քաղաքի նկատմամբ սերն է մեզ միավորում»:

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։