Մանկավարժականի ռեկտորը չի ընդունել առաջադրված մեղադրանքը․ ընտրվել է երեք համակցված խափանման միջոց

Մանկավարժական համալսարանի ռեկտորին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է: Ընտրվել է երեք համակցված խափանման միջոց: Այս մասին 24News-ին ասաց ռեկտոր Սրբուհի Գևորգյանի պաշտպաններից Կարեն Գաբրիելյանը:

«Տիկին Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը` հայտարարելով, որ ինքը որևէ առնչություն չունի այն մեղադրանքի հետ, ինչը ներկայացված է իր դեմ»,-նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ 24News-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ Կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։