Մանկավարժական համալսարանում առավոտից քննչական գործողություններ են եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է մանկավարժականի մամուլի խոսնակ Դիանա Մարկոսյանը:
Նրա խոսքով՝ ռեկտորը հրավիրվել է հարցաքննության այսօր եւ իրավաբանական ծառայության ղեկավարի ուղեկցությամբ մեկնել է հակակոռուպցիոն կոմիտե: Պրոռեկտորն առավոտյան իր տնից է հրավիրվել նա գնացել է, դեռևս չի վերադարձել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորներից մեկը։ Ինչպես NEWS.am-ից հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից, վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:
NEWS.am–ի տեղեկություններով, ձերբակալված մոտ 10 աշխատակիցների ցանկում են նաեւ 3 դեկաններ: