Search
Close this search box.

Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատգամավորական մանդատը վայր չի դնում, քանի որ ընկերն է խնդրել։

«Երեկ Մոսկվայից հեռախոսազանգ եմ ստացել իմ մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա ինձանից, եթե արձագանքեմ վարչապետի խնդրանքին՝ առանց իրեն տեսնելու, հիմա սպասում եմ իր գալուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աղազարյանը։

Աղազարյանի համար այդ ընկերը հեղինակություն է, անգամ՝ առավել Նիկոլ Փաշինյանից։

«Ես լսելու եմ իրեն ու կայացնեմ իմ որոշումը»,- նշեց ՔՊ-ականը։

Նա հաստատեց, որ երեկ հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, բայց հանդիպումից մանրամասներ չհայտնեց։

Հովիկ Աղազարյանը խոստովանեց՝ իրեն ճնշում են մանդատը վայր դնել-չդնելու հարցում։

«Թիմից ճնշումներ կան, իմ ընկներները ճնշում են, մեկն ասում է՝ դիր, մյուսն ասում է՝ մի դիր»,- ընդգծեց նա։