Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի խնդրանքով

Միայն նրանք, ովքեր ուղեղով տկար են, չեն տեսնում ինչ է անում Ռուբեն Վարդանյանը, մնացած մարդիկ տեսնում են, հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգվնելու է ու թանկ գին ենք վճարում բոլորս, բայց դա տեղի է ունենալու: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Մենք զրույց ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների հետ, իր կինը և քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, հորդորել են ուժեղ պահել Ռուբենին, որ մեր քայլով որևէ կերպ վատ չզգա նա: Մենք, լսելով իրենց, խոստացել ենք դադարեցնել հացադուլը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն արդեն 22 օր է, հացադուլի մեջ է: Նա պահանջում է արդար դատավարություն, դժգոհ է, որ իր գործն առանձնացվել է մյուս գերիների, պատանդների և այլ պահվող անձանց գործերից: