Search
Close this search box.

Մամիկոն Ասլանյանն ազատության մեջ է, բայց էլի Վանաձորը քաղաքապետ չունի. Փաստինֆո

Վանաձորի քաղաքապետ ընտրելու օրակարգով նիստ գումարելու արգելը չնայած արդեն մեկ տարի է, ինչ վերացվել է, սակայն ավագանու նիստ չի հրավիրվում։

Ավագանու «Հայրենիք» խմբակցությունը ներկայացնող Վահե Դոխոյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ շարունակում է պնդել, որ Վանաձորի քաղաքապետի ժպ նշանակելու որոշումը նույնպես ապօրինի է եղել։

«Վարչապետը կամայական որոշում է կայացրել, «Լուսավոր Հայաստանի» ջանքերով, ՔՊ-ի ջրաղացին ջուր լցնելով՝ արգելանք դրվեց նիստ գումարելու վրա, դրա համար, կարծում եմ, ՔՊ-ն շնորհակալություն հայտնեց, բայց այդ դերակատարությունն էլ ավարտվեց, բայց հիմա կրկին ընդդիմություն են դարձել։ Ամեն դեպքում՝ անցած տարվա սեպտեմբերին դատարանն ասեց՝ գնացեք, նիստ արեք։ Այսինքն, սահմանադրական կարգը պահելու համար մեկ տարի է ավագանին պետք է նիստ գումարի, բայց ոչ քաղաքապետարանն է նախաձեռնում նիստ, ոչ էլ ավագանու խմբակցությունները»։

Նա ընդգծե, որ հիմա գնդակը Մամիկոն Ասլանյանի դաշտում է, Մամիկոն Ասլանյանը պիտի որոշի՝ ինչ է անում։ «Մենք էլ կորոշենք՝ ինչ չափով ենք նրա կողքին կամ նրա կողքին չենք։ Մենք միայն 2 մանդատ ունենք, ոչ նիստ նախաձեռնելու իրավասություն ունենք, ոչ էլ սեփական թեկնածուով հանդես գալու դեպքում հաջողություն կունենանք։

Մամիկկոն Ասլանյանի դեպքում, մենք ոչ թե անձի կողքին ենք եղել, այլ այն անձի կողքին, ով ստացել է Վանաձորի բնակիչների մեծամասնությունը, այսինքն, այս դեպքում մենք հաշվի ենք նստել Վանաձորցու կարծիքի հետ ու պաշտպանել ենք Մամիկոն Ասլանյանին»։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին, 2 տարի 7 ամսվա կալանքից ազատ արձակվեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Ազատ արձակվելուց հետո նա հայտարարեց, որ առայժմ քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն չունի։