Մամիջանյանը դիմել է ԵՄ դեսպանին՝ խնդրելով այցելի Բաքվում պահվող հայերին

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը այսօր հանդիպել է Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ:

Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել դատական համակարգում առկա խնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանության եւ խոսքի ազատության հետ կապված հարցերին:

Խմբակցության ղեկավարը նաեւ խոսել է Ադրբեջանում պահվող անձանց հարցի մասին՝ կարեւորելով միջազգային գործընկերների աջակցությունը: Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ նամակով դիմել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր հայրենակիցներին:

Կողմերը նաեւ քննարկել են տարածաշրջանային հարցեր:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։