Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը 4-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը փառահեղ հաղթանակով նվաճեց 4-րդ ոսկե մեդալը:

Եզրափակիչում Ամոյանը 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Ռամազ Զոյիձեի նկատմամբ:

Գոտեմարտի ավարտին Եվրոպայի քառակի չեմպիոնը Հայաստանի եռագույնով չեմպիոնական շրջան կատարեց Արմեն Բաբալարյանի եւ իր մարզիչի հետ:

Մինչեւ չեմպիոնական եզրափակիչ Ամոյանը 3 հաղթանակ է տարել:

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկին: Քառորդ եզրափակիչում Հայաստանի առաջատար ըմբիշը 7:2 հաշվով առավելության է հասել մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ամոյանը 5:1 հաշվով գերլարված պայքարում պարտության է մատնել Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանին:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։