Մարտի 24-ին՝ ժամը 11:25-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատանքներ կատարող անձանց։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տեղում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են նշված անձին և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։





