Մակրոնը շնորհավորել է ՊՍԺ-ին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհավորել է Ֆրանսիայի չեմպիոն եւ գավաթակիր ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի գավաթն առաջին անգամ նվաճելու առթիվ։

«Փառահեղ օր է ՊՍԺ-ի համար։ Բրավո, բոլորս հպարտ ենք։ Փարիզը Եվրոպայի մայրաքաղաքն է այսօր»,- գրել է Մակրոնը։

Մյունխենում տեղի ունեցած եզրափակիչում ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթել է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։