Ըստ Le Figaro-ի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է այսօր երեկոյան հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։ Ելույթը նախատեսված է «ներկայիս ճգնաժամը լուծելու վերաբերյալ քաղաքական ուժերի հետ վերջնական քննարկումների» համար սահմանված ժամկետի լրանալուն պես։ Թերթը չի բացառել, որ կարող է խոսք գնալ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի լուծարման մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեկորնյուի հրաժարականից հետո Ֆրանսիայի ընդդիմությունը պահանջում է Մակրոնի հրաժարականը: