Մաhվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Շահեն Ն-ն «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ-ին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Սվետլանա Ա-ին: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։