Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի դեմ մահափորձ է կատարվել. պաշտոնյային ծրագրել էին սպանել Տրոեկուրովյան գերեզմանատանը, երբ Շոյգուն այցելել էր իր հանգուցյալ հարազատներին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Երեք օր առաջ ԱԴԾ-ն (ФСБ) պաշտոնապես հայտարարել էր կանխված մահափորձի մասին: Այդ ժամանակ գործակալությունը չէր բացահայտել «Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի» անունը, ում ցանկանում էին սպանել:
Նշվում է, որ կասկածյալները ձերբակալված են։




