Մաhացել է Սու-25 կործանիչի ստեղծող Յուրի Իվաշեչկինը

91 տարեկան հասակում մահացել է Սու-25 կործանիչի ստեղծող և SSJ-100-ի առաջին գլխավոր կոնստրուկտոր Յուրի Իվաշեչկինը։ Այս մասին հայտնում է Միացյալ ավիաշինական կորպորացիայի (մտնում է Ռոստեխի մեջ) մամուլի ծառայությունը։

«Վաղաժամ կյանքից հեռացել է մեր ձեռնարկության ականավոր աշխատակիցներից մեկը` Յուրի Վիկտորովիչ Իվաշեչկինը. հրաշալի մարդ, բարձրակարգ մասնագետ և ուսուցիչ։ Մեր սրտերում կպահենք Յուրի Վիկտորովիչի վառ հիշատակը», — ասվում է հաղորդագրության մեջ։

1980-1985 թվականներին Իվաշեչկինը եղել է Պ.Օ. Սուխոյի փորձարարական–կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտորը: Նա մասնակցել է այնպիսի տեխնիկաների ստեղծմանը, ինչպիսիք են Սու-15-ը, Սու-25-ը և T-4-ը: 2000 թվականին նա դարձավ Sukhoi Superjet 100 ինքնաթիռի առաջին գլխավոր կոնստրուկտորը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։