«Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»։
Հիշեցնենք` Լևոն Մնացականյանն ադրբեջանական գերության մեջ է 2023թ․ սեպտեմբերի 29-ից։




