Մահացել է աշխարհի ամենաաղքատ նախագահը

“Խորը վշտով հայտնում ենք մեր գործընկեր Պեպե Մուխիկայի մահվան մասին: Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ և ղեկավար: Մենք շատ ենք քեզ կարոտելու, սիրելի բարեկամ: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դուք մեզ տվել եք, և ձեր խորը սիրո համար ձեր ժողովրդի հանդեպ”, — գրել է Օրսին X սոցիալական ցանցում:

Տարվա սկզբին Մուխիկան հայտնել էր, որ իր մոտ ախտորոշված կերակրափողի քաղցկեղը չի ենթարկվում բուժման, և հրաժեշտ էր տվել իր հայրենակիցներին:
Ուրուգվայի նախկին նախագահը լայնորեն հայտնի էր ամբողջ աշխարհում: Նրան հարգում էին ոչ միայն ձախակողմյան քաղաքական գործիչները, որոնց թվին նա ինքն իրեն դասում էր, այլև աջակողմյան հայացքներ ունեցող մարդիկ: Մուխիկային անվանում էին աշխարհի ամենաաղքատ նախագահը:

Մուխիկան Ուրուգվայի նախագահ էր ընտրվել 2009 թվականին և երկիրը ղեկավարել մինչև 2015 թվականը։ Մայիսի 20-ին կլրանար նրա 90-ամյակը։ Իր պատանեկության տարիներին՝ 1960-1970-ական թվականներին, նա կռվել է Տուպամարոս ազգային ազատագրական ձախ արմատական ​​շարժման շարքերում, որը ոգեշնչված էր Կուբայի հեղափոխության գաղափարներով և պարտիզանական մեթոդներով պայքարում էր իշխանությունների դեմ։ Նա վեց անգամ վիրավորվել է և 14 տարի անցկացրել բանտում։ 

Հունվարին Մուխիկան հայտարարեց, որ իր մոտ ախտորոշված ​​կերակրափողի քաղցկեղը տարածվել է այլ օրգանների վրա, նա հրաժարվեց հետագա բուժումից և հրաժեշտ տվեց իր հայրենակիցներին։ 

Նա միշտ ապրել է իր գյուղական տանը, նույնիսկ երբ պետության ղեկավար էր, իր աշխատավարձի գրեթե ամբողջ մասը նվիրաբերել է բարեգործությանը՝ բավարարվելով դրա տասներորդ մասով: Մինչև իր իննսունամյակը Մուխիկան չապրեց ընդամենը մի քանի օր:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։