Կյանքից հեռացել է հայ արվեստագետ, նկարիչ, Հայաստանի արվեստի քննադատների ընկերակցության անդամ Արման Գրիգորյանը:
Նա հիմնել է «3-րդ հարկ» արվեստի խումբը (1987-1994), խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Գյումրիում, Աթենքում, Լիոնում, Թուլուզում, Կեմպերում (Ֆրանսիա), Բիալիստոքում (Լեհաստան), Վիեննայում, Թբիլիսիում։ Եղել է մի շարք ցուցահանդեսների համադրող։