84 տարեկանում մահացել է ԱՄՆ ամենաազդեցիկ փոխնախագահ Դիք Չեյնին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով նրա ընտանիքին։ Չեյնիի մահվան պատճառ են դարձել թոքաբորբի բարդությունները և սրտի ու անոթային խնդիրները:
Չեյնին, ով 2001-2009 թվականներին երկու ժամկետով եղել է փոխնախագահ՝ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում, տասնամյակներ շարունակ ազդեցիկ և հակասական դեմք է համարվել Վաշինգթոնի քաղաքականության մեջ։ Վերջին տարիներին, սակայն, նա մեծապես կտրվել է իր հանրապետական կուսակցությունից՝ խիստ քննադատելով նախագահ Դոնալդ Թրամփին:




